Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փախուստ

Փախուստ
19.12.2024 | 13:56

Ինքներս մեզնից թաքնվեցինք,

լույս ճամփան մթի քողով անցանք,

գարնանը ձմռան պես հագնվեցինք,

ապրեցինք, ինչպես կրկնվող հանցանք:

Հեռացումների դրոշն առանք.

ամառը ցուրտ էր, ձմեռը՝ վախ,

գնացինք՝ ոտքերով թույլ ու սառած,

գնացինք, որ այնտեղ մեռնենք խաղաղ:

Թե՛ ցուրտը, թե՛ տապը ասում էին՝

խե՛ղճ ես դու՛, տկա՜ր արևորդի,

քո կոկորդում անվերջ հազում էին

չարքերը, դևերը ու շանորդիք:

Գնում ես՝ թույլից ոտքեր առած.

թեթև ես, հողը չի երերում,

լույսերդ՝ վաղուց սև ու մարած,

չե՛ս գտնի թե՛ մահ ու թե՛ ներում:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 4389

Մեկնաբանություններ